Հասկացա՞ր, այ. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին
Քաղաքական
17:44 07/07/2025
Հայաստան

Հասկացա՞ր, այ. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այս պահին զրկված է ազատությունից, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։ արձագանքը հրապարակվել է Սրբազանի ֆեյսբուքյան էջում.

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն).։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հասկացա՞ր, այ. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանին