Պաշտոնից այսօր ազատված ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել
Քաղաքական
17:36 07/07/2025
Աշխարհ

Պաշտոնից այսօր ազատված ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել

Հայտնի է դարձել ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտի մահվան մասին։ Այս մասին հայտնել են «Իզվեստիա»-ի և ռուսական Telegram ալիքների աղբյուրները։

Հրապարակումների համաձայն՝ Ստարովոյտի դիակի մոտ, որը նախկինում զբաղեցրել է նաև Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնը, հրազեն է հայտնաբերվել։

Նախարարի ազատման մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին։ Նովգորոդի մարզի նախկին ղեկավար Անդրեյ Նիկիտինը նշանակվել է տրանսպորտի նախարարի պաշտոնակատար։ Պուտինը նրա հետ հանդիպել է Կրեմլում Ստարովոյտի ազատման մասին հրամանագրի հրապարակումից կարճ ժամանակ անց։

«Կրեմլում նշել էին, որ նախարարի ազատումը կապված չէ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության կորստի հետ»,-հիշեցնում է Lenta.Ru-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտոնից այսօր ազատված ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել