«Վեր ընկի տեղդ, այստեղ հարցերը մենք ենք տալիս». Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Քաղաքական
15:15 07/07/2025
Հայաստան

«Վեր ընկի տեղդ, այստեղ հարցերը մենք ենք տալիս». Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդագրի քննությանն ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դատախազին հարց տալու ընթացքում ինչ-որ պահի դիմելով ընդդիմադիր պատգամավորների՝ ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչի վրա եք ծիծաղում։... Տիկին Կյուրեղյան,  դրել, քննարկել եք ձեր այդ խմբով՝ ոնց եք  մարդկանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց  կյանքի համար վտանգավոր գործողություն անելու,  եկել, այստեղ նստել եք, ժպտում եք, ռեպլիկ եք թողում»։

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբեինյանը դիմելով  ընդդիմադիր պատգամավորներից մեկին՝ ասաց. «Լռիր դու մի հատ, այստեղ հարցերը մենք ենք տալիս։ Քեզ եմ ասում, լռիր։ Պարոն Ալեքսանյան, շարունակի»։

«Չես կարա ասես...»,- տեղից արձագանք հնչեց։

«Սուս մնա, կարամ ասեմ»,- պատասխանեց Ռուբինյանը։

«Էնքան բան կարա ասի ու կասի, արդեն հերքի է, իաա»,- շարունակեց Վահագն Ալեքսանյանը։

«Սուս մնա, սուս մնա, սուտ մնա...  Իրան խոսք է տրված, ինքը խոսում է... Լռիր, նստիր տեղդ»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։

«Ինձ  չես կարա ասես»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։

«Կարամ ասեմ, ես եմ նիստը վարում.. Հանգստացիր մի հատ, վեր ընկի տեղդ»,- ասաց Ռուբինյանը։

Այնուհետև նախազգուշացում տրվեց Արթուր Սարգսյանին, ՔՊ-ական պատգամավոր  Տիգրան Պարսիլյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վեր ընկի տեղդ, այստեղ հարցերը մենք ենք տալիս». Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում