Այս ամենը խոսում է մեկ բանի մասին,որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է.Վահագն Չախալյան
Իրավունք
23:29 07/07/2025
Հայաստան

Այս ամենը խոսում է մեկ բանի մասին,որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է.Վահագն Չախալյան

Վահագն Չախալյանն ուղերձ է հղել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որում ասվում է.

«Բարև բոլորին, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան այս օրերին, ովքեր անհանգստացան ինձ համար, ուզում եմ տեղեկացնել որ ես պինդ եմ Աստծով, ավելի պինդ քան երեկ էի, ցանկանում եմ, որ Աստված ձեզ էլ զորացնի, զորացեք և լցվեք համբերությամբ, հաղթանակը միշտ էլ համառներին է տրվում: Բանաձևը հստակ է` համահայկական կոնսենսուս, մինուս (փոքրիկ խմբակ):

Իրականում գուցե շատերիդ թվա, թե այս անօրինական ձերբակալությունների անփառունակ շքերթը նրա շահառուի հզորության և անպարտելիության արգասիք են, սակայն ուղիղ հակառակն է, այս ամենը խոսում է մեկ բանի մասին,որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է...

Նահանջ չկա, պայքարը մտնում է նոր վճռական փուլ, թող Աստված պահի Սուրբ Էջմիածինը և Հայաստանը ... »:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս ամենը խոսում է մեկ բանի մասին,որ (փոքրիկ խմբակի) բարդույթավորված առաջնորդը խուճապի մեջ է.Վահագն Չախալյան