Մեծամորում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել
Իրավունք
19:37 07/07/2025
Հայաստան

Մեծամորում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։

39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծամորում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել