Արթուր Սարգսյան. Այն հիմքերը, որ ներկայացնում է դատախազն ԱԺ-ում, անհիմն են
Քաղաքական
17:34 08/07/2025
Հայաստան

Արթուր Սարգսյան. Այն հիմքերը, որ ներկայացնում է դատախազն ԱԺ-ում, անհիմն են

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը, որ տևական ժամանակ է Քննչական կոմիտեի դիմաց է, անհիմն որակեց ԱԺ-ում իր կալանավորման համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած հիմքերը։

Աննա Վարդապետյանը պատգամավորին կալանավորելու համար երեք հիմք է նշել՝ նոր հանցանք կատարել, փախուստի դիմել կամ թաքնվել, խոչընդոտել քննությանը։

«Առաջինը, հանցանք չի եղել, որ նոր հանցանք լինի։ Փախուստ, թաքնվել, ես էս բառերը շատ ծանր եմ տանում, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ համայնքի ղեկավար էի, ի պաշտոնե համայնքի ղեկավարը պետք է մնա համայնքում, լինի կազմակերպչական ղեկավար, որպես չորս երեխայի հայր ազատվում էի առաջնագծում լինելուց։ Ես կամավոր հոկտեմբերի 7-ին գնացել եմ առաջնագիծ։ Եթե թուրքերից, ադրբեջանցիներից չեմ փախել, իրենցից հաստատ չեմ փախնի։ Բացի այդ, դուք տեսաք, հունիսի 25-ին «Սրբազան պայքար»-ի մասնակիցների տներում եղան խուզարկություններ։ Նույն խուզարկությունը եղավ մեր տանը։ Երկու շաբաթ անցել է, եթե փախուստի մտադրություն ունենայի, տոմս կառնեի, կգնայի։ Երրորդը՝ խոչընդոտել, ես գտնվում եմ ազատության մեջ, եթե տիկին դատախազը նման հիմք ունենար, կներկայացներ մեղադրանքի մեջ»,-ասաց Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ դատախազի ներկայացրած հիմքերն անհիմն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Սարգսյան. Այն հիմքերը, որ ներկայացնում է դատախազն ԱԺ-ում, անհիմն են