Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էդտեղ էլ բախտները չբերեց, էնքան խորացան, որ իրենցից մեկին բnզորդի դարձրեցին. Խաչիկ Մանուկյանը՝ ՔՊ-ականների մասին
«Մենք Եռաբլուրում ենք եղել երկու օր»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Հերոս նահատակ Վաչագան Մանուկյանի հայրը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մարտիրոսված որդու ծննդյան օրվան։
Տեղեկացնելով, որ սովորաբար Բագրատ սրբազանի առաջնորդությամբ էին զոհված հերոսների ծննդյան օրերը նշում՝ նրա կալանավորման պատճառով այս անգամ չստացվեց նշել հերոս որդու ծնունդը։
Հիշեցնելով, որ Բագրատ սրբազանին և զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանին ձերբակալեն են իշխանությունները՝ հայտարարելով թե տեռոր էր նախապատրաստվում՝ Խաչիկ Մանուկյանն ասաց. «Այո տեռոր էր նախապատրաստվում, մենք խունկ էինք ծխելու, իկս խունկը սատանաների համար մահվան հավասար է։ Ամբողջ նիկոլիստները, ՔՊ-ոհմակը, չարքապատկանները խնկի հոտից սատկում, ոչնչանում են։ Որպեսզի չոչնչանան, որոշեցին ձերբակալել, որպեսզի այդ խնկահոտը մեղմեն, կանխեն։ Ընդհանրապես հրոսների անուններն իրենց զայրացնում է, որովհետև իրենց թուրք եղբայրները մի տեսակ խրտնում են հայ հերոսների անունները լսելուց»։
Բանաստեղծը նշեց, որ եթե պատերազմի օրերին հայկական ջոկատն անցներ ադրբեջանի կողմը և կռվեր հայերի դեմ՝ նրանց դավաճան կանվանեինք։
«Հիմա մի ամբողջ ՔՊ-ոհմակ հելել է հայերի դեմ թուրքերի կողմից, ասում են. «Մեր Էրդողան պապան այսպես է ասել», «Մեր Ալիև ախպերն այսպես է ասել»։ Հիմա ձեն, ծպտուն չկա, որ դավաճանվել ենք։ Պատերազմի օրենքով ասացի, որովհետև պատերազմն մեր համար չի ավարտվել և մի ամբողջ խումբ, վաշտ, ոհմակ անցել է Թուրքերի կողմը և այստեղ մեր գումարներով ու միջոցներով սնուցվում է մեզ ոչնչացնելու համար»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանությունները թշնամու օրակարգով գնում են ընտրության, և վերջիններս ծիծաղում են մեր ժողովրդի վրա։
«Եվ այն կենցաղավարությունը, որ իրացնում են՝ իշխանական աթոռները զավթելով դարձել են գետնաքարշ գոյանքներ, գլուխները կոխել են սեռասավանների մեջ, ով ում է գուրգուրում, ով ինչ է անում..․ էդտեղ էլ բախտները չբերեց էնքան խորացան, որ իրենցից մեկին բոզորդի դարձրեցին, հիմա տեսնում եմ համացանցով տարածվում է. «հուսիկիչ, հուսիկի», ՔՊ-ական պարագլուխներից մեկը, ում ամուսնացած մայրը չգիտես ինչու որոշել է ուրիշից զավակ ունենա և դա լինի Հուսիկիչը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ դրանից հետո ՔՊ-ականները որոշել են դադարեցնել այդ գործընթացը, որովհետև իրենց շարքերում շատ սեռախեղվածներ կան։