Փաշինյանի գործողություններում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թշնամանք և անհանդուրժողականություն տարածելու հանցակազմեր են. «ՀայաՔվե»-ի հաղորդումը Դատախազություն
Իրավունք
14:23 08/07/2025
Հայաստան

Փաշինյանի գործողություններում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թշնամանք և անհանդուրժողականություն տարածելու հանցակազմեր են. «ՀայաՔվե»-ի հաղորդումը Դատախազություն

«Դատախազություն ներկայացվող հաղորդման հիմքում դրված Քրեական օրենսգրքի հոդվածները 4-ն են, որոնցից մեկը զուգակցված է նաև այլ հոդվածով»,-ՀՀ դատախազության դիմաց ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը՝ ներկայացնելով հանցագործության մասին դատախազություն մուտքագրված հաղորդումը` կապված եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ ։

Նա հայտնեց, որ   Քրեական օրենսգրքի 204-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով, 43-րդ և 209-րդ հոդվածի 2-րդ մասով, 329-րդ և 441-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքներն են հաղորդման հիմքը։

«ՔՕ 204-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմով հարկ եմ համարում անդրադառնալ վարչապետի և նրա քաղաքական թիմի անդամ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթին և այդ կապակցությամբ վերջիններիս արարքներում առերևույթ ՔՕ 204-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությունը»,-ներկայացրեց իրավաբանը։

 Նա նշեց, որ 2025 թվականի մայիսի 30-ին Վարչապետ փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որում ասվում է «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա նա չի կարող լինել կաթողիկոս»։ Մի քանի օր անց, նա կրկին կրկնել է՝ ասելով թե պնդում է որ Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի և նմանատիպ մի շարք գրառումներ, իսկ ռուբեն Ռուբինյանն էլ ասել էր. «Եթե կտրիճ Ներսիսյանն իր ուխտը խախտել է ես ոնց իրեն ասեմ «Վեհափառ»։

Նա նշեց, որ ՔՕ 204-րդ հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց իրենց համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու, կամ այդ տեղեկությունը օրենքի սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելու, կամ պահելու համար։

«Այստեղ մենք չեն ասում՝ ունի՞, թե՞ չունի զավակ, եթե նույնիսկ ունի՝ դու դրա մասին խոսելու իրավունք չունեց, քանի որ  չես ունեցել նրա համաձայնությունը»,-ասաց Արամ Պետրոսյանը և շարունակեց. «209-րդ հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է նախատեսում անձի խճի կամ դավանանքի ազատության իրականացման իրավունքի, այդ թվում կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը, կամ կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու համար։Նույն հոդվածի մյուս մասը պատասխանատվություն է նախատեսում իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագերծելու համար...

Համադրելով քննարկվող հանցակազմը ՀՀ վարչապետի կողմից Հայ առաքելական եկեղեցին «չուլան» անվանելու, վերջինի տիկնոջ կողմից «Հենց չու­լաններում են տեղի ունենում այլասերվածություններ» եզրույթով Հայ առաքե­լական եկեղեցում այլասերվածություններ տեղի ունենալու մասին հայտնելու, եկե­ղեցու սպասավորների նկատմամբ վիրավորական արտահայտություններ կատա­րելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ղեկավարի կողմից Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդին ուխտադրուժ համարելու, հատուկ խմբեր ստեղծելու և թեմի առաջնորդին Վեհարանից հեռացնելու հայտարարու­թյուններին՝ հարկ է փաստել, որ դրանք առերևույթ կրոնական համոզմունքներով պայմանավորված Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թշնամանք և անհան­դուրժողականություն տարածելու հանցակազմի հատկանիշներ են պարունակում, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ հաղորդակցական տեխնալոգիանների և իշխանական լիազորություններն օգտա­գործմամբ (հնարավոր է վերջին ծանրացուցիչ հանգամանքը չի կարող մեղսագրվել ՀՀ վարչապետի ենթադրյալ տիկնոջը՝ Աննա Հակոբյանին)։

Այսինքն՝ վեր նշյալ անձանց արարքներում, առերևույթ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախա­տեսված հանցանքի հատկանիշները (Աննա Հակոբյանի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշները)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի գործողություններում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թշնամանք և անհանդուրժողականություն տարածելու հանցակազմեր են. «ՀայաՔվե»-ի հաղորդումը Դատախազություն