«Հրապարակ». Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել
Օրվա մամուլ
08:34 08/07/2025

«Հրապարակ». Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։

Պարզվում է՝ Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները, որոնք երազում չէին կարող տեսնել դատավորի պաշտոնը, բայց դատավոր են դարձել, ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել և հիմա սարսափում են, որ եթե իրենց գործից հանեն, տները կկորցնեն, հիպոթեքը չեն կարողանա փակել: Մեր աղբյուրն ասում է՝ տարիքով դատավորները շատ նեղված են եղել այդ հանդիպումից, դուրս են եկել ու սկսել են քննարկել, որ պետք է օր առաջ գործ գտնել` թքել, դուրս գալ, ազատվել Նիկոլից: Ասել են` թող իր նշանակած լակոտները Եկեղեցու վրա արշավը շարունակեն, հոգևորականներ կալանավորեն, այս մեղքից սերնդեսերունդ չենք մաքրվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել