Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբինյանի խոսքը բերանում մնաց. Կամ չես վիրավորում լրագրողներին, կամ թույլ չենք տա խոսել
ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Հրապարակ»-ը թերթոն որակեց։
««Հրապարակ» անունով թերթոնը գրել էր, որ... Ես շատ հանգիստ եմ... «Հրապարակ» անունով թերթոնը գրել էր, որ իմ խորհրդականը ծեծել է.... Մի վայրկայն, մի վայրկայն, մի վայրկայն»,-խոսքը սկսկեց ու ընդհատումներով շարունակեց Ռուբինյանը։
Լրագրողները միջամտեցին, հիշեցրեցին, որ Ռուբինյանն էլ ժամանակին լրագրող է աշխատել։
«Ես «Հրապարակ» թերթում չեմ աշխատել։ Հարգելիներս, պատասխանս լսելո՞ւ եք։ Կողմնորոշվեք, գնա՞մ, թե՞ մնամ»,-ասաց նա։
Լրագրողներն ի վերջո նրան խոսելու հնարավարություն չտվեցին, վերջինը հեռացավ։
Մանրամասները՝ տեսանյութում։