Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տաշիր»-ը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում
«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:
Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»: