Ազգային ժողովում խուլիգանության հանցակազմը լրիվ արժեզրկեցին. Լիպարիտ Սիմոնյան
Իրավունք
10:35 09/07/2025
Հայաստան

Ազգային ժողովում խուլիգանության հանցակազմը լրիվ արժեզրկեցին. Լիպարիտ Սիմոնյան

«Ազգային ժողովում խուլիգանության հանցակազմը լրիվ արժեզրկեցին»,-գրում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ արձագանքելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած դեպքերին։

Նա մանրամասնում է.

«Կարգին հոդված էր. կամ պիտի ապաքրեականացվի կամ էլ ՔՊ պատգամավորներից շատերի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի, այն էլ որակյալ հականիշներով:

Դատական պրակտիկայում շիշ նետելու համար բազմաթիվ անձինք որակյալ հատկանիշներով խուլիգանություն կատարելու համար ռեալ ազատազրկման են դատապարտվել: Սեռական բնույթի հայհոյանքներ առկա էին, դրանք անպարկեշտ էին, ԱԺ բնականոն աշխատանքը խաթարվել է, դե հասարակությունն էլ տեսել ու տեսել է»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազգային ժողովում խուլիգանության հանցակազմը լրիվ արժեզրկեցին. Լիպարիտ Սիմոնյան