Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանին գաղտնալսել են անցած տարվա օգոստոսից. Հովհաննես Խուդոյան
«Անցած տարվա օգոստոսից սկած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է»,-ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և Սրբազան շարժման գործի շրջանակներում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսի ընթացքում։
Ի դեպ, փաստաբանները ողջ կազմով ներկայանալ չեն կարողացել, քանի որ մի քանիսը մասնակցում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով նիստին։ Այն կմեկնարկի ժամը 11։00-ին Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մասիվի նստավայր):
Խուդոյանի փոխանցմամբ, ՔԿ-ի ու դատախազության գնահատմամբ, մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,-ասաց Խուդոյանը։
Փաստաբանն ընդգծեց, ՔԿ կողմից հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, տարբեր խոսակցություններից կտրված, կպցրած հատվածներ են։ Նա նշեց՝ կաշկանդված է նախաքննական գաղնիքով, ուստի կոչ արեց ՔԿ-ին ձայնագրությունները հրապարակել ամբողջությամբ։
«Այն նյութերը, որ մեզ տրամադրվել են նախաքննության ընթացքում, որի բովանդակությունն այս պահին չեմ կարող հրապարակել, դրանց պարզ համադրությունից պարզ դարձավ, որ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են,այլև տարբեր հատվածներից ամբողջական նախադասություններ են հավաքել, որոնք տարբեր օրերից են ու նույն օրվա տարբեր խոսակցություններից, դրանք աղճատում են խոսակցության բովանդակությունը։ Չկոնկրետացնելով մի օրինակ բերեմ, այն արձանագրության մեջ, որ ներկայացվել է գործի նյութերին կից, կա խոսակցություն, որ այսինչ գործողությունը պետք է անենք, հաջորդիվ երկու բառ կա «օրինական եղանակով»։ ՔԿ ձայնագրության մեջ այդ «օրինական եղանակով» հատվածը դուրս է բերված»,-ասաց նա։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։