Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Արթուր Սարգսյանը, Իգորը, Արա Ռոստոմյանը, Սրբազանն ահաբեկիչ են, ուրմեն ես էլ եմ ահաբեկիչ. Գառնիկ Դանիելյան
«Իմ ընկերներն են Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Սրբազանն իմ հոգևոր հայրն է, բարեկամը։ Այս պայքարի ընթացքում ես հարյուրավոր, հազարավոր ընկերներ եմ ձեռք բերել։ Եթե իրենք ահաբեկիչ են, ուրմեն ես էլ եմ ահաբեկիչ»,- Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ իշխանություններն ընդամենը ցանկանում են հասարակության մեջ վախ սերմանել։
Նա հայտնեց, որ ձերբակալվածները ահաբեկիչներ չեն, որևէ անօրինական գործողություն չեն արել։
Ըստ պատգամավորի, իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, այլոց վրա ազդեցություն գործել։
«Նույն Բագրատ սրբազանի կեցավայր, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ են մտել դուրս եկել։ Այդ մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք նվիրյալ հայորդիներ են և մենք մեր ընկերների կողքը կանգնելու ենք, իրենց աջակցելու ենք։ Այսօր ով, որ հայրենիքի համար որևէ մի քայլ է անում հայտնվում է անազատության մեջ։ Դրա վառ օրինակն է նաև Սամվել Կարապետյանը»,-հայտարարեց Դանիելյանը։
Նա տեղեկացրեց, որ Սրբազան շարժման անդամների կոչն բանտից այն է, որ պայքարը շարունակեն և հասնեն նախանշված նպատակներին։