Արդեն չորս տարի է, ինչ Երևանի կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը խայտարակ անմխիթար վիճակում է․ Դեմոյան
Հասարակություն
18:13 09/07/2025
Հայաստան

Արդեն չորս տարի է, ինչ Երևանի կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը խայտարակ անմխիթար վիճակում է․ Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«Երևանի քաղաքապետարան

Օգոստոսի 1-ին լուսանկարներ ենք հրապարակելու Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տան հարակից հատվածում գտնվող անօրինական շինությունների ու այս գոտին աղբանոցի վերածված հատվածներից, եթե մինչ այդ այնտեղ որևէ փոփոխություն տեղի չի ունենա:

Միաժամանակ հիշեցնեմ, որ արդեն չորս տարի է, ինչ Երևանի կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը խայտարակ անմխիթար վիճակում է:

Պատրաստ եմ տրամադրել համապատասխան ուրախ երաժշտություն` այս երկու գոտիների բարեկարգումն ու շինությունների ապամոնտաժումը ներկայացնող քաղաքապետարանի պատրաստած տեսանյութերի համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդեն չորս տարի է, ինչ Երևանի կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը խայտարակ անմխիթար վիճակում է․ Դեմոյան