Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով և փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչև տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր։
Ըստ տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երևանին և Բաքվին` ապաշրջափակման և տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, որտեղ էլ արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որևէ կազմակերպության միջոցով միջանցքի վերահսկողության տարբերակը։ Իշխանական շրջանակներից դժվարանում են պատասխանել` կհաջողվի՞ արդյոք ամերիկյան պլանը: Ասում են, որ Թուրքիան դեմ չէ, Փաշինյանի այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։