Նոր նշանակումներ Մայր աթոռում
Հասարակություն
15:05 09/07/2025
Հայաստան

Նոր նշանակումներ Մայր աթոռում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։Մայր Աթթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են,

Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում՝ որպես գործավար-քարտուղար։

Հոգեշնորհ Տ․ Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Մայրավանքի տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես ավագ վերակացու։

Հոգեշնորհ Տ․ Հովսեփ աբեղա Հակոբյանը նշանակվել է «Թրբանճյան» ընծայարանում՝ որպես փոխտեսուչ ուսումնադաստիարակչական գծով՝ ազատելով վերակացուի պարտականություններից։

Հոգեշնորհ Տ․ Վազգեն աբեղա Կարապետյանը ծառայության է կոչվել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում՝ որպես գործավար-քարտուղար:

Արժանապատիվ Տ․ Առեն քահանա Մարտիրոսյանը, ազատվելով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Իրաքի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Եղիա քահանա Փահլևանյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր նշանակումներ Մայր աթոռում