Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով. Վիգեն Սարգսյան
Քաղաքական
10:09 09/07/2025
Հայաստան

Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, արձագանքելով Հայր Ասողիկի անեծքին, գրում է.

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված եվ թիրախային է։

Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով. Վիգեն Սարգսյան