Անօդաչու սարքի միջոցով «Սևան» ՔՀ տարածք է ներնետվել բջջային հեռախոս
Իրավունք
13:59 09/07/2025
Հայաստան

Անօդաչու սարքի միջոցով «Սևան» ՔՀ տարածք է ներնետվել բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։

Ծառայությունից հայտնում են, որ տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

                                                                                                                                                  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անօդաչու սարքի միջոցով «Սևան» ՔՀ տարածք է ներնետվել բջջային հեռախոս