Հայաստանում սննդամթերքը համատարած թանկացել է՝ բանջարեղենը 29 %-ով, ձուկը՝ 20 %-ով, սուրճը 14%-ով...
Հասարակություն
16:49 09/07/2025
Հայաստան

Հայաստանում սննդամթերքը համատարած թանկացել է՝ բանջարեղենը 29 %-ով, ձուկը՝ 20 %-ով, սուրճը 14%-ով...

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պարենային առանձին ապրանքախմբերի գների փոփոխությունների վերջին տվյալները մայիսի դրությամբ։

Ըստ ցուցանիշների 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքը  թանկացել է 7.4 %-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝  3.3 %-ով, միսը 1.1%-ով։

Անհամեմատ ավելի փանկացել է բանջարեղենը 29 %-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 20 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 13.8 %-ով, միրգը 13.4 %-ով, յուղերը և ճարպերը՝ 12.9 %-ով, ոչ ալկոհոլային խմիչքը՝ 10 %-ով իսկ ալկոհոլային խմիչքը, ծխախոտային արտադրատեսակները՝ 5.8 %-ով։

 Իջել են միայն շաքարի, շաքարավազի գները(3.1%-ով) և կաթնամթերքի, պանրի ու ձվի ենթախմբի ապրանքները՝ 2.3 %-ով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում սննդամթերքը համատարած թանկացել է՝ բանջարեղենը 29 %-ով, ձուկը՝ 20 %-ով, սուրճը 14%-ով...