Սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ․ իրավապաշտպան
Իրավունք
19:32 10/07/2025
Հայաստան

Սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է․

«Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն։

Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։

Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով

Հ.Գ

Իմ համաքաղաքացիների շրջանում, եթե կան էլի մարդիկ, ում տվյալ գործի շրջանակներում որևէ կերպ ներգրավել են, խնդրում եմ տեղեկացնի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ․ իրավապաշտպան