Հրանտ Մարգարյանի տանը դեռ որևէ խուզարկություն չկա, նա տանն է. Մանուկյան
Քաղաքական
13:43 10/07/2025
Հայաստան

Հրանտ Մարգարյանի տանը դեռ որևէ խուզարկություն չկա, նա տանն է. Մանուկյան

«Մամուլում հրապարակում տեսա, ինձ էլ զանգեցին, որ խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը, վնգալով եկա։ Որևէ խուզարկություն դեռ չկա։ Հրանտ Մարգարյանը տանն է։ Հրանտ Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել»,- լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  

Հարցին՝ Հրանտ Մարգարյանի՝ «հոկտեմբերի 27»-ի մասին արված հայտարարության մասին, Գ.Մանուկյանն ասաց. «Թող գնան, կարդան բոլոր հայտարարություններն արված Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ կողմից, ինչպես են քննադատել, նոր լեզուները  որոշ համապատասխան տեղեր մտցնեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրանտ Մարգարյանի տանը դեռ որևէ խուզարկություն չկա, նա տանն է. Մանուկյան