Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, որ հնարավոր է Մակրոնի կինը փոխել է սեռը
Իրավունք
19:13 10/07/2025
Աշխարհ

Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, որ հնարավոր է Մակրոնի կինը փոխել է սեռը

Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել է անկախ լրագրող Նատաշա Ռեյին, որը Ֆրանսիայում հայտարարել էր նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, տղամարդ է ծնվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է լրագրողի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։

«Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիժիտի և Ժան-Միշել Տրոնյոյի (Մակրոնի կնոջ օրիորդական ազգանունն է) դեմ. վերաքննիչ դատարանը արդարացրել է Նատաշա Ռեյին, որը մտադիր է մասնավոր մեղադրանք հարուցել Բրիժիտի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ դատավարության ընթացքում խարդախության համար», - գրել է փաստաբանը՝ X սոցիալական ցանցում։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը երկու կանանց, այդ թվում՝ Ռեյին, որը պնդում էր, որ Բրիժիտ Մակրոնը տղամարդ է ծնվել, դատապարտել է 13,5 հազար եվրո տուգանքի՝ զրպարտության համար։ Ավելի ուշ Վճռաբեկ դատարանը հաստատել է այս դատավճիռը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, որ հնարավոր է Մակրոնի կինը փոխել է սեռը