Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Մելիքյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել է, թե որն է այսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը»
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել է, թե որն է այսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը».
«Լսում ենք ՀՅԴ-ականների տներում խուզարկություններ են, ձերբակալութուններ են։ Ես կներկայացնեմ, թե որն է այս ամենի հիմքը։ Մի այլ գործողություն, որը տեղի ունեցավ մեկուկես օր առաջ, որին անմիջական, որպես փաստաբան, մասնակցություն եմ ունեցել։ Զավեշտալի պատմություն է, բայց որոշեցինք դրա մասին չբարձաձայնել՝ հույս ունեիքն, որ ներկայացված պարզաբանումները բավարար են լինելու քննչականի համար, ապօրինությունների չի դիմելու։ Պարզվեց, սին հույսեր են։
Իհարկե, այսօր պատահական չէ ընտրված՝ այսօրվա հանդիպմանը Ալիևի գործակատարի կողմից արդյունքներ ցույց տալն է իր ղեկավարին։ Մենք գործ ունենք Հայաստանում ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի հետ։
Ծանոթ եք սթրայքբոլ խաղին. բնության գրկում, շենքերի բակում թիմերի բաժանվելով առաջադրանքներ են կատարում։ Օգտագործվում է պիրոտեխնիկական բնույթի սարքավորումներ, որը խաղալիք պայթուցիկ է, ներկ է միջից դուրս գալիս։
Մի տղա, որը ՀՅԴ անդամ չէ, եթե չեմ սխալվում, երիտասարդական կազմակերպության անդամ է, այդ խաղի սիրահար է, ոստիկանության ձեռքում է հայտնվում տոպրակ, որի մեջ այդ տղայի խաղալիք պայթուցիչներն են, խաղի հետ կապված նմանաբնույթ բաներ։
Մարդիկ ձերբակալում են, տանում են բաժին, փորձում են պարզել՝ ինչ է։ Կոնկրետ այդ մասով զարմանալի բան չեմ տեսնում։
Մոտ երկու ժամ տևեց հարցաքննությունը։ 72 ժամվա ռեժիմ կիրառվեց։ Ենթադրում էինք՝ այս 72 ժամում կպարզեն, կտեսնեն, որ այս մարդու բոլոր ասածները տրամաբանական են, ճիշտ են։
Մաքուր բռնապետության հետ գործ ունենք։
Ձերբակալող ոստիկանները զեկուցագրում կեղծ տեղեկություններ են ներառել, բայց այդ մարդն ասաց, որ այդ մասին չի ասել. ոստիկանները գրել էին, որ տղան ասել՝ այդ ամենը սովորել է ՀՅԴ ռազմաուսումնական ... ժամանակ։ Սա արդեն անհանգստացնող է, հիմքեր էին ստեղծում կուսակցության նկատմամբ նման լայնածավալ ռեպրեսիաներ իրականացնելու համար։ Մարդն ասել է յութուբից եմ սովորել, պատրաստ եմ ցույց տալ՝ որ ալիքներից եմ սովորել։
Առավոտյան տեսնում ենք լայնածավալ գործողություններ, վստահ եմ՝ այդ ոստիկանի կեղծ տեղեկությունների հիման վրա է, որը ադրբեջանական, թուրքական ծրագրի շրջանակներում է»։