Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ Փաշինյանն Աբու Դաբիից պատասխանել է նզովքին
Հասարակություն
08:32 10/07/2025
Հայաստան

Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ Փաշինյանն Աբու Դաբիից պատասխանել է նզովքին

Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիից պատասխանել է Ասողիկ աբեղա Կարապետյանիի անեծքին։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է։ Ստորեւ բերվող մեջբերումը Մատթեոսի Ավետարանի 8․ 28–32–ն է։

28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ Փաշինյանն Աբու Դաբիից պատասխանել է նզովքին