Հրդեհ՝ Արզնու ձորում
Հասարակություն
08:00 10/07/2025
Հայաստան

Հրդեհ՝ Արզնու ձորում

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին: Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Արզնու ձորում