Անդրանիկ Չամիչյանին 2 ամսով կալանավորեցին «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար. Մելիքյան
Իրավունք
12:31 11/07/2025
Հայաստան

Անդրանիկ Չամիչյանին 2 ամսով կալանավորեցին «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար. Մելիքյան

«Որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ։ երեկվա իմ խոսքից էլ էր ակնհայտ։ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին 2 ամսով կալանավորեցին «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։ Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծեց, այս պահին քննչական մարմինները չունեն տեղեկություն, թե ինչ ահաբեկչություն էր, ով էր անելու, ում դեմ էին անելու։

«Միակ դրական բանն այն է, որ եթե մյուսների դեպքում տեսակցություններն արգելվում էին ծնողների հետ, դատարանն այդ փոքր մարդասիրական քայլն արեց, իրականում առողջական լուրջ խնդիր ունեցող տղային թույլ տվեցին տեսակցել ծնողների հետ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder