Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ. Լիաննա Պետրոսյան
«Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը»,-տեղեկացնում է արցախցի հասարական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
«Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տ. Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Նամակի պատասխանը ներկայացված է կից նկարների տեսքով։
Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի և ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։
Այս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է
ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։
Վատ նորությունն այն է, որ բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։
Իսկ Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցը դեռ այդպես էլ մնում է անպատասխան»։


