Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխան դեռ գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել նրան փոխանցել մորը․ Փոստանջյան
«Երեխան դեռ գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել նրան փոխանցել մորը։ Մյուս երեխաներն էլ տանը լացում են։ Մի աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանավորմանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մանկահասակ երեխայի մորը կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնեց, որ Լ. Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային, որի շրջանակում երիտասարդ կինը յոթ անգամ թարգմանություն է արել։
Ավելի ուշ գործով կինը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ իբր համալսարաններից մեկի պրոռեկտորին հանցագործության հարցում օժանդակելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։ Կինն ունեցել է հանրային պաշտպան, որը սակայն նիստերին չի ներկայացել։