Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։
Ոստիկանությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է վարչական վարույթ։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»,-նշում են ոստիկանությունից։