Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». «Չեմ փորձել դիմադրել ՊՊԾ ծառայողներին. ընդհակառակը՝ փորձել եմ աջակցել նրանց աշխատանքին». Լևոն Քոչարյանի օգնական
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն խառնաշփոթ իրավիճակ էր. տեղի էր ունենում ծեծկռտուք, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, որոնք ուղեկցվում էին միմյանց նկատմամբ ֆիզիկական գործողություններով՝ ձեռքով, ոտքով հարվածներով, ինչպես նաև շշերի հարվածներով։
Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն Ազգային ժողովի բնականոն աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսևորումներն են համարվում «բնականոն աշխատանք», ինչը բացարձակապես հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ ԱԺ կանոնակարգ-օրենքին։ Իմ վարքագիծը տվյալ պահին միտված է եղել իրավիճակը հանդարտեցնելուն։ Չեմ փորձել որևէ պաշտոնատար անձի հրմշտել կամ դիմադրել ՊՊԾ ծառայողներին։ Ընդհակառակը՝ փորձել եմ աջակցել նրանց աշխատանքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։