Պայթյուն Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Հասարակություն
22:14 11/07/2025
Հայաստան

Պայթյուն Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պայթյուն Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը