Վանա լիճն օրեցօր ցամաքում է
Հասարակություն
18:19 11/07/2025
Տարածաշրջան

Վանա լիճն օրեցօր ցամաքում է

Կլիմայական փոփոխությունների և երաշտի  պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը  գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ տեղացիները նշում են, որ նախկինում  գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։

Գյոլագզգըի գյուղապետ Յուջել Չալըշըրն անհանգստություն է հայտնել լճի ցամաքելու վերաբերյալ և հիշել, որ դեռևս 30 տարի առաջ ձկնորսություն էր արել այդ տարածքում, իսկ հիմա պատկերը լրիվ փոխվել է։

Նա նաև  նշել է, որ ներկայիս ցամաքած տարածքում հինգ տարի առաջ բազմաթիվ ֆլամինգոներ են եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանա լիճն օրեցօր ցամաքում է