«Ժողովուրդ». Արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ
Օրվա մամուլ
08:01 11/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.6-2.8%-ով, ընդ որում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գյումրիում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ: Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան և խոզի մսերինը՝ 3.9% և 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% և 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: Մարգարինի և կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% և 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% և 0.7%-ով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ