Biella-ի «Տավարի կոտլետ»-ի նմուշում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերել
Առողջություն
15:07 11/07/2025
Հայաստան

Biella-ի «Տավարի կոտլետ»-ի նմուշում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը:

Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է.
արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ «ԱՑԽՄ», և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Biella-ի «Տավարի կոտլետ»-ի նմուշում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերել