Աշոտ Ավանեսյան. ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետերից միայն 1-ի շուրջ
Քաղաքական
19:50 12/07/2025
Հայաստան

Աշոտ Ավանեսյան. ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետերից միայն 1-ի շուրջ

«ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետերից միայն մեկի շուրջ»,-ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի  անդամ Աշոտ Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ դրանից հետո իշխանությունների կողմից սոցցանցերում թեզեր էին առաջ տարվում, որ այս ամենը ստամոքսակռիվ է, տալիս էին նաև այլ որակումներ։

«Այնինչ, մյւոս կետերի շուրջ բանակցությունները փակուղի էին տարել հենց իրենք՝ նույնսիկ քննարկման առարկա չդարձնելով։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին՝ մենք առաջարկել էինք մշակել փոխկապակցված, փաթեթային ծրագիր, որտեղ փոխկապակցված կլինեն սոցիալական, բնակարանային, աշխատանքի ապահովման ու այլ հարցեր։ Սա ձեդռնտու է հենց պետության համար, այս ռազմավարական առաջարկը կտրատականապես մերժվել է»,-ասաց նա։

Ա. Ավանեսյանը մանրամսենց, որ 40 հազար դրամի աջակցության տրամադրումը հաջողվեց երկու ամսով երկարացդնել միայն Ազատության հրապարակում տեղադրված վրանի ապամոտաժումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշոտ Ավանեսյան. ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետերից միայն 1-ի շուրջ