Արցախի հիմնահարցը տաք ենք պահում. Արամ Սարգսյան
Քաղաքական
18:57 12/07/2025
Հայաստան

Արցախի հիմնահարցը տաք ենք պահում. Արամ Սարգսյան

«Արցախի հարցը տաք ենք պահում։ Հիմա մեր ակտիվիստները ստորագրահավաք ենք անում, որպեսզի դիմենք ԵԱՀԿ-ին, որպեսզի այն շարունակի իր մանդատի առաքելությունը, կարգավորի Արցախի հարցը»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, այս պահին երկու կարևոր հարց կա, որոնցից մեկը արցախցիների ապահով ու անվտանգ վերադարձն է հայրենիք՝ միջազգային երաշխքիների կիրառմամբ։

«Իշխանությունները կարող են ամեն ինչ ասել, նրանք հրաժարվել են Արցախից, բայց արցախահոյթւայն խնդիրը մնացել է։ Նրանց իրավունք է պահանջել վերադարձ ու միջազգային երաշխիք»,-ասաց Ա. Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի հիմնահարցը տաք ենք պահում. Արամ Սարգսյան