«Ժողովուրդ». Փաշինյանի համար IRI-ի հարցման արդյունքները տհաճ անակնկալ են եղել
Օրվա մամուլ
07:59 12/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի համար IRI-ի հարցման արդյունքները տհաճ անակնկալ են եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ՝ ուրբաթ օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները ՀՀ կառավարությունից, IRI-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Նկատենք, որ հարցումների արդյունքները սովորաբար ներկայացվում են դռնփակ ձևաչափով՝ իշխանություններին և խորհրդարանական ուժերին:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ այս անգամ Փաշինյանի համար արդյունքները տհաճ անակնկալ են եղել. նրա վարկանիշը զգալի անկում է ապրել՝ նախորդ հարցումներից հետո գրանցելով իր ամենացածր ցուցանիշները։

Խոսքը ոչ այնքան այլ քաղաքական ուժերի վարկանիշի աճի, որքան հասարակական հիասթափության խորացման մասին է։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես մտահոգիչ է երիտասարդության շրջանում արձանագրված պատկերը․ 70-75 տոկոսը մերժում կամ անտարբերություն է ցուցաբերում քաղաքական գործընթացների նկատմամբ։ Նրանք չեն վստահում ոչ մի քաղաքական ուժի, չեն հավատում խոստումներին և չեն պատկերացնում իրենց ապագան Փաշինյանի իշխանության օրերին. չեն պատրաստվում մասնակցել 2026 թվականին կայանալիք ընտրություններին:

Այս խորացող անտարբերությունն ու մարգինալացումը խոսում են համակարգային վստահության ճգնաժամի մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանի համար IRI-ի հարցման արդյունքները տհաճ անակնկալ են եղել