Անուշավան սրբազանն ապօրինաբար հեռացվել է ԵՊՀ-ում զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել». Հակոբյան
Կրթություն, գիտություն
12:29 12/07/2025
Հայաստան

Անուշավան սրբազանն ապօրինաբար հեռացվել է ԵՊՀ-ում զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել». Հակոբյան

«ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը ապօրինաբար հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»»,- նշել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Ըստ նրա, ոչ մի տեսակի իմաստ չկա քննարկել նիկոլականների, այդ թվում՝ նիկոլական ռեկտորի բարոյականությունը: Իմաստ չկա նաև բարոյախրատական ճառեր կարդալ մարդկանց, որոնք ընտրել են «էսօրվա օրով ապրելու» ճանապարհը:

«Բայցևայնպես, հասարակությանն անհրաժեշտ է 24/7 ռեժիմով տեղեկացնել լակոտապետության առօրյաների մասին։

Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ Նիկոլի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակման մեկնարկի օրերին ԵՊՀ ռեկտորը (անհասկանալի պատճառներով) զեկուցել է Պաշտպանության նախարար, միաժամանակ ԵՊՀ Խորհրդի նախագահ Սուրեն Սյունիին, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանն «իրենց հետ է»:

Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցել, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է»: Եվ, երբ Անուշավան Սրբազանը մասնակցել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի քայլերթին, Սուրեն Սյունին հունից դուրս է եկել՝ ազգադավից կերցվելիք կամ արդեն իսկ կերած 7 հարկանի հայհոյանքների արդյունքում:

«Մունջ անելու» փոխարեն Սյունին ԵՊՀ ռեկտորին ներկայացրել է վերջնագիր՝ կամ դու ես գրում-գնում (բնականաբար դատվելու հեռանկարներով), կամ էլ ոնց ուզում ես արա՝ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի:

Կզարմանա՞ք այս պատմությունից: Բայց ի՞նչ կա զարմանալու. լակոտապետության որակների հետ նո՞ր եք ծանութանում…»,- գրել է Մ.Հակոբյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անուշավան սրբազանն ապօրինաբար հեռացվել է ԵՊՀ-ում զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել». Հակոբյան