Նժդեհ Իսկանդարյան. Հայտարարում ենք անժամկետ նստացույց, կքննարկենք կառավարությունից եկող ազդակները
Քաղաքական
20:21 12/07/2025
Հայաստան

Նժդեհ Իսկանդարյան. Հայտարարում ենք անժամկետ նստացույց, կքննարկենք կառավարությունից եկող ազդակները

«Հայտարարում ենք անժամկետ նստացույց, մնալու ենք այստեղ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը։

Նրա խոսքով, իրենք կքննարկեն կառավարությունից եկող ազդակները, ինչից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։

Իսկանդարյանի հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ երթի դեպքում ուժ կկիրառեն։ Հիմա որոշել են մնան Ազատության հրապարակում, ընթացքում կփորձեն վրան տեղադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նժդեհ Իսկանդարյան. Հայտարարում ենք անժամկետ նստացույց, կքննարկենք կառավարությունից եկող ազդակները