Նուբարաշենում բախվել են «Nissan»-ն ու «Honda»-ն, կան տուժածներ
Հասարակություն
08:27 12/07/2025
Հայաստան

Նուբարաշենում բախվել են «Nissan»-ն ու «Honda»-ն, կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած:

Տուժածներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենում բախվել են «Nissan»-ն ու «Honda»-ն, կան տուժածներ