Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սինները բացատրել է, թե ինչու է Ալկարասին համարում Ուիմբլդոնի եզրափակչի ֆավորիտը
Աշխարհի գործող առաջին ռակետ Յաննիկ Սինները Ուիմբլդոնի կիսաեզրափակչում հաղթել է Նովակ Ջոկովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:3, 6:4 հաշվով՝ հօգուտ իտալացու, ով դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։
Ջոկովիչի համար սա առաջին անգամը կլինի 2017 թվականից ի վեր, որ նա չի խաղա Ուիմբլդոնի եզրափակչում։
Նովակ Ջոկովիչը յոթ անգամ հաղթել է Ուիմբլդոնի եզրափակչում։
Յաննիկ Սինները կիսվել է Ուիմբլդոնի եզրափակչի վերաբերյալ իր սպասելիքներով։ Նրա մրցակիցը կլինի աշխարհի թիվ երկրորդ թենիսիստ, իսպանացի Կառլոս Ալկարասը։
«Կարծում եմ՝ մենք երկուսս էլ զարգանում ենք որպես խաղացողներ և դառնում ենք ավելի լավ մրցակիցներ։ Իհարկե, մենք փորձում ենք մտածել և անել ինչ-որ նոր բան։ Չեք կարող կանխատեսելի լինել խաղադաշտում։
Մենք երկուսս էլ լավ կպատրաստվենք։ Նա ֆավորիտն է։
Նա այստեղ երկու անգամ անընդմեջ հաղթել է և կրկին եզրափակիչում է։ Խոտածածկի վրա նրան հաղթելը շատ դժվար է, բայց ես սիրում եմ նման մարտահրավերները», - ասել է Սինները մամուլի ասուլիսում։