Քեսապի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. Տեր Եսայի վարդապետ. «Արևելք»
Աշխարհում
11:13 12/07/2025
Աշխարհ

Քեսապի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. Տեր Եսայի վարդապետ. «Արևելք»

Սիրիայի Լաթաքիա նահանգում արդեն մի քանի օր բռնկված անտառային հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղ՝ Տիւզաղաճ։ Հայ Առաքելական եկեղեցու Քեսապի հոգևոր տեսուչ, հոգեշնորհ Տեր Եսայի վարդապետ Էօրտէքեանն «Արևելք»-ին հայտնել է, որ այս պահուն գյուղը կրակների մեջ է, եթե չկարողանան մարել, կասնի Քեսապ, որ ծանր հետևանքներ կունենա գյուղի և բնակիչների համար։  Սուրբ հայրը նշել է, որ եթե հրհեհը չմարվի, գյուցիները այգիներն ամբողջությամբ կվառվի։

Տիւզաղաճ գյուղում բնակվող կանայք և երեխաները տարհանվել են, երիտասարդները կառավարական ուժերի հետ փորջում են մարել հրդեհը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քեսապի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. Տեր Եսայի վարդապետ. «Արևելք»