260 մարդու կյանք խլած ավիավթարի վերաբերյալ նախնական զեկույցը պատրաստ է
Հասարակություն
15:20 12/07/2025
Աշխարհ

260 մարդու կյանք խլած ավիավթարի վերաբերյալ նախնական զեկույցը պատրաստ է

Կնոջ և երկու երեխաների հետ միասին հունիսի 12-ին ավիավթարի հետևանքով զոհված Սաիեդ Ջավեդ Ալիի ազգականը կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատժելու համար։

«Ջավեդը մեր տան սյունն էր։ Մեր բոլոր հույսերը խորտակվել են։ Այս միջադեպը շատ տներ է քանդել», - ասել է Ջավեդի հորեղբայրը՝ Ռաֆիկ Մեմոնը։

BBC-ի փոխանցմամբ,  զոհվածի հորեղբայրը նշել է՝ պետք է պատշաճ հետաքննություն անցկացվի՝ վթարի պատճառը պարզելու համար։ Ջավեդը Մեծ Բրիտանիա էր տեղափոխվել ավելի քան տասը տարի առաջ, նա Հնդկաստան էր եկել Մումբայում բնակվող իր հիվանդ մորը տեսնելու համար։ Ինքնաթիռի վթարի ժամանակ նա ընտանիքի հետ վերադառնում էր Լոնդոն։

260 մարդու կյանք խլած Air India-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը  պատրաստ է։ Ըստ այդմ, Ահմադաբադում ինքնաթիռի վթարից մի քանի րոպե առաջ չվերթի շարժիչների վառելիքն անջատվել է։ Երկու օդաչունի խոսակցության վերծանումից պարզ է դարձել, որ օդաչուներից մեկը մյուսին  հարցնում է՝ ինչո՞ւ ես անջատել այն, մյուսն արձագանքում է՝ չեմ անջատել։

Ձայնագրությունը միայն խորացնում է վթարի շուրջ առեղծվածը։  Air India-ի խոսնակը նշել է, որ ավիաընկերությունը շարունակում է  համագործակցել իշխանությունների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
260 մարդու կյանք խլած ավիավթարի վերաբերյալ նախնական զեկույցը պատրաստ է