Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աժ-ում օրեր առաջ լսեցինք տիկին գլխավոր դատախազի սարսափազդու ձայնով արտասանությունները ահաբերչության համար իրենց պատկերացմամբ օգտագործվող կենցաղային իրերի մասին։ Այնուհետև լսեցինք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի՝ նույն տեմբրով ներկայացումը ահաբերկչական ահավոր վիճակի մասին ՀՀ-ում։ Նա նույնպես երկու կերպ էր արտասանում՝ հպարտ ու վեհ՝ երբ խոսում էր իրենց բացահայտումների մասին, և սարսափած՝ երբ խոսում էր տրոլեյբուսները կանգնեցնելու, փողոցներ փակելու, ինտերնետի անջատման և միաժամանակ այդ նույն ինտերնետի օգնությամբ փողոցներ փակելը ուղիղ հեռարձակելու մասին։
Ամենևին չտրվելով ՀՀ այս պաշտոնյաների խոսքի մանկամտությանը, որոշեցի՝ այնուամենայնիվ գուցե կրթենք նրանց, հետո՞ քննադատենք։ Ի դեպ՝ ի տարբերություն Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի, որ համ կրթում են, համ թքում կրթման վարժմանը չենթարկվող իրենց հանդիսատեսի վրա։
Ու քանի որ փաստացի «Սթրայյքբոլի» սարքավորումները այդքան վախեցնող են ՀՀ իրավապահների ու քպ-ականների համար, որոշեցի սկսել համեմատաբար հեշտից։
Այսպիսով՝ ինչ են սրանք.





Ճիշտ պատասխաններն ու առավել սարսափելի օրինակներն՝ այստեղ։
Հայրենի մտավորականության մակարդակի մտահոգ՝ Անահիտ Ոսկանյան։
(շարունակելի)