Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետարանը բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ
Այսօր ժամը 18:00-ին տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը «Փաստինֆո»-ին ասել է, որ Երևանի քաղաքապետարանը հանրահավաքը արտոնել է, բայց հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։
«Ժողովրդին կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի մասին ու տեղում կորոշվեն հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», - ասել է նա։
Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։