Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին կարգելվի ճանապարհորդել իր հոր՝ արքայազն Ուիլյամի հետ, ով Չարլզ III թագավորի անմիջական ժառանգորդն է։ Այս մասին հաղորդում է Ladbible-ը։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հուլիսի 22-ին, երբ Ջորջը, որը գահի ժառանգության հերթում երկրորդն է, կդառնա 12 տարեկան։ Այդ տարիքից սկսած՝ տղային կարգելվի ճանապարհորդել այլ ժառանգների հետ, որպեսզի աղետի դեպքում առնվազն մեկը կենդանի մնա։
Նույն պատճառով Ջորջին չեն կարող ուղեկցել իր կրտսեր եղբայրն ու քույրը՝ արքայազն Լուին և արքայադուստր Շառլոտը։