Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ի՞նչ արդյունք ստացան իշխանություններն այս հիմար օպերացիայից. Արծվիկ Մինասյան
«Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել էս ապօրինի ձերբակալությունները»,- ՁՊՎ-ի դիմացից, որտեղից զատավեցին ՀՅԴ 4 անդամներ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը:
Նա նշեց, որ ձերբակալությունները իրավական հիմքեր չունեն և նպատակ ունեն հանրությանը պահել ահաբեկման միջավայրում։
«Թիրախը բոլոր այն ազգային ուժերը, ինստիտուտներ են, ովքեր ընդդիմանում են այս իշխանությունների ազգակործան քաղաքականությանը...Ի՞նչ արդյունք ստացան իշխանություններն այս հիմար օպերացիայից»,-ասաց Մինասյանը՝ նշելով որ ռեժիմը հոգեվարքի մեջ է՝ չգիտակցելով որ այն վերջն է « և այդ վերջը տրվելու է հայ ժողովրդի միասնական կամքով, վճռականությամբ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում։
Խուզարկություններին նախորդել է դաշնակցական 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի տանն իրականացված խուզարկությունը, ապա ձերբակալությունը։ Նրան իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ, թեև երիտասարդը պարզապես «սթրայք բոլլ» խաղի սիրահար է։