Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ծննդյան օրվա կապակցությամբ.
«Արմեն Գրիգորյանը (Միխայլիչը) քիչ մարդկանցից էր, ով կզանգի և կգովա նույնիսկ երբ չեք շփվում, ով ճակատիդ կասի ճիշտը ամենակոպիտ ձևով... ով, ով...
Ինքը տարբեր էր, բայց հաստատ շարքային չէր:
Երբ նստացրեցին` շատերը անտեսեցին: Արմենը ոչ մեկինը չէր: Միայն հարազատներ, քիչ ընկերներ, հավատարիմ փաստաբաններ Մելիքյան և Մաշինյան, և Հրանտ Թոխատյան: Իսկ շատ հին ընկերներ շարունակում էին լուռ քսվել ավինյանին ու մնացածին)))..
Երբ մահացավ` քաղաքական ճառեր, ելույթներ, շահարկելու փորձեր... Հետո նորից մոռացվեց:
Ծնունդդ շնորհավոր Միխալիչ:
Մենք մոտ ընկերներ չենք եղել: Ավելի շատ` վիճել))).. Բայց դու եղել ես և արժանի ընկեր, և արժանի հակարակորդ: Քո գույնը պակասում է էսօրվա քաղաքական դատարկությունում»: