Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել, կա զnh
Տարածաշրջան
23:17 14/07/2025
Տարածաշրջան

Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել, կա զnh

Թբիլիսիում, կայարանի հրապարակում բնակելի շենքի փլուզման հետևանքով, ըստ ներկայիս տվյալների, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն, որը Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին ժամանել է դեպքի վայր։

Նրա խոսքով, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

«Այս փուլում կարող եմ հաստատել, որ միայն մեկ մարդ է տեղափոխվել հիվանդանոց, նա կապի մեջ է և ստանում է բժշկական օգնություն։ Այս փուլում կարող ենք նաև հաստատել, որ մեկ մարդ մահացել է։ Եթե թիվը մեծանա, մենք անպայման կտեղեկացնենք ձեզ մոտ ապագայում։ Քննչական աշխատանքներ են տարվում», –1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է  նախարարը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, շենքը խարխուլ էր, բայց բնակչության շրջանում լիարժեք համաձայնություն չի ձեռք բերվել փոխարինման ծրագրին մասնակցելու համար։

«Ինչ վերաբերում է շենքին, այն գտնվում էր խարխուլ վիճակում, այն դասակարգված էր որպես հինգերորդ կատեգորիայի խարխուլ շենք, որը ենթակա չէր վերականգնման: Տեղի բնակչությունը գիտեր դա, Դիդուբեի շրջանային վարչությունում մի քանի հանդիպումներ են անցկացվել, որոնք ձայնագրվել են: Առաջարկ է արվել մասնակցել փոխարինման ծրագրին, որի միջոցով մենք կապահովեինք տվյալ շենքի ապամոնտաժումը և նոր շենքի կառուցումը: Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է բնակչության 100 տոկոս համաձայնությունը, որը, ցավոք, դեռևս չի ստացվել: Համաձայնություն հայտնած մի քանի ընտանիքներ դուրս են բերվել, չնայած մնացածը հրաժարվել են այս փուլում: Սա է իրական իրավիճակը», – նշել է Կախա Կալաձեն:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել, կա զnh